Լորշի վանք
Լորշի վանք գերմ.՝ Reichsabtei Lorsch | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | աբբայություն, վանք և թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Լորշ[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Հիմնական ամսաթվերը | 852 |
Գլխամաս | Լորշ, Բերգշտրասե, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Կազմված է | Altenmünster of Lorsch?, King’s Hall Lorsch?, Church Fragment Lorsch Abbey? և Monastery Wall Lorsch Abbey? |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Համաշխարհային ժառանգություն |
Ճարտարապետական ոճ | Carolingian architecture? |
Հիմնադրված | 852 |
Փակված է | 1232 |
Մակերես | 3,11 հեկտար, 14,825 հեկտար, 3,34 հեկտար, 29,65 հեկտար |
Abbey and Altenmünster of Lorsch Վիքիպահեստում | |
kloster-lorsch.de |
Կայսերական աբբայություն Լորշում(գերմ.՝ Reichsabtei Lorsch), Վորմսի իշխանության տակ պատմության մեջ հայտնի է որպես Կարոլինգյան վերածննդի գլխավոր կենտրոններից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Պետրոսի Բենեդիկտյան վանքը հիմնադրվել է Լորշում 764 թվականին՝ Քանքոր կոմսի կողմից (հավանաբար Ռոբերտիններից մեկը)։ Առաջին երկու տարիներին նոր վանքը կառավարել է էր կոմսի զարմիկը՝ մեցցի եպիսկոպոս Քրոդեգանգը։ Հետո կառավարումը փոխանցվել է նրա եղբորը։ Ի նշան առանձնահատուկ բարեհաճության՝ Հռոմի պապն աբբայություն ուէ ուղարկել Սուրբ Նազարիայի մասունքները, որոնք դեպի Լորշ պետք է գրավեին ուխտագնացներին։ Ի պատիվ Սուրբ Նազարիայի՝ 774 թվականին օծվել է գլխավոր տաճարը․ ծիսակարգին ներկա է եղել Կառլոս Մեծը։
Մինչև 1231 թվականը, երբ Ֆրիդրիխ II Լորշը հանձնել է Մայցի արքեպիսկոպոսին, կայսերական աբբայությունն իրենից ներկայացնում էր ինքնուրույն իշխանություն Սրբազան Հռոմեական կայսրության կազմում։ Հենց այստեղ են թաղվել Կառլոս Մեծի Ժառանգները՝ Լյուդովիկոս Գերմանացին և Լյուիդովիկոս III Կրտսերը։ Լայն հռչակ են ձեռք բերել վանական սկրիպտորիան․ գրադարանը պարունակել է հին հեղինակների ձեռագրերի մեծամասնությունը։ 1248 թվականին վանքը հանձնվել է պրեմոնստրատների կառավարմանը։
Վերածննդի դարաշրջանում միաբանությունը վերացվել է, իսկ վանքի ձեռագրերի անգին հավաքածուն միապետ Օտո Հենրին բերել է Հայդելբերգի համալսարան։ Հազվագյուտ իրերի շարքում են Ոսկե օրենսգիրքը Լորշից, Կառլոս Մեծի ժամանակի մանրանկարներով և Լորշական տարեգրությամբ, հասցված տեղի քրիստոնյաների կողմից մինչև 1170-ական թվականները։ Վանական կառույցների մեծ մասը ոչնչացել է 17-րդ դարում, Երեսնամյա պատերազմի ժամանակ և Լյուդովիկոս XIV-ի բանակի ներխուժման ժամանակ։ «Մարզպանական գրադարանը» Հայդելբերգից տարվել է Վատիկան։
Լորշում պահպանված կառույցներից ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում դարպասային մատուռը (Torhalle)՝ կառուցված Լյուդովիկոս III-ի կողմից։ Պահպանման աստիճանով սա կարոլինգյան ճարտարապետության առավել ամբողջական ստեղծագործություն է։ 1991 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Abbey and Altenmünster of Lorsch on the UNESCO Register of World Heritage Sites
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորշի վանք» հոդվածին։ |
|